00:00:00

Մեկնարկում են «Ավրորա» ֆորումի միջոցառումները

14:06, 14 հոկտեմբեր 2019

«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինհոկտեմբերի 14-ին, Շուշիում հիմնադրամի նվիրատուները և ընկերները կմասնակցեն պատմական հուշակոթողի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը՝ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում: Ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է  մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ: Հատկանշական է, որ հիմնադրամի ջանքերով վերջերս ավարտվել են նաև Սուրբ Թադևոսի վանքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Սբ. Թադևոսի վանական համալիրը, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում, բացառիկ հոգևոր նշանակությունը ունի Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի ուխտատեղի է: 2008 թ.-ին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաև հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթևի վանական համալիրը, Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: *** «Ավրորա» ֆորումի մասին «Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը: «Ավրորա» ֆորումը կկայանա Հայաստանում հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումի հեռահար օրակարգը կյանքի կկոչվի գործընկեր կազմակերպությունների հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու և տեղական զարգացում խթանելու համատեղ հանձնառությամբ: Ֆորումի հիմնական գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամըՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունըScholae Mundi համաշխարհային կրթական հարթակըUWC Դիլիջան միջազգային քոլեջը և Ամերիաբանկը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր