00:00:00

Նա ավելին է քան սովորական «մարդը»․ Էլեն Ասատրյանը շնորհավորել է Ժաննա Բուտուլյանին

04:49, 14 հոկտեմբեր 2019 Շոուբիզնես

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհուն շնորհավորել է նաեւ ընկերուհին, սիրված և ճանաչված կինոդերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը։ Ներկայացնում ենք Ասատրյանի ֆեյսբուքյան շնորհավորանքն ուղղված ընկերուհուն։ Իմ Ժաննան ուրիշ աշխարհից եկած ու իմ տեսած ամենաուրիշ,ամենաաննման ստեղծագործությունն է:Անհուն սիրտ ունի,որտեղ յուրաքանչյուրի համար ներում կգտնվի:Երբեք չի նեղացնի ու չի վատաբանի:Երբ օտար մարդու կյանքից մի դաժան դեպք ես պատմում,վերագրում է իրեն ու երեխայի պես վախենում:Արդեն հասուն է,կյանքի փորձ ունի,բայց մեկ է միամիտ է ու արդարացնում է անգամ ամենաստորին: Անելանելի,ամենահուզված,ամենալքված իրավիճակներում,ձեռքերս կապվելով ուղեղիս հետ,հավաքում են ինձ ծանոթ ու անգիր հիշվող Ժաննայի համարը:Հանգստացնում է սիրտդ,կարեկցում ու ուզում է ցավդ իր վրա վերցնել:Իսկ երբ ինքն է ուզում կիսվել,հազար անգամ ներողություն է խնդրում ու կարծում,որ ծանրաբեռնում է դիմացինին:Մենք միասին որքան ուրախ,այդքան էլ մեռնելու չափ տխուր օրեր ենք ունեցել:Ուզում եմ իսկապես հավատաք,որ սրանք պարզապես խոսքեր չեն ու իմ տված նկարագիրն էլ չնչին է,որովհետև նա ավելին է քան սովորական «մարդը»: Ներքին ձայն ունի,որն ինչպես աշխատում է իր համար,այնպես էլ իմ ու նրանց,ովքեր ունեն իր օգնության կարիքը:Դե ասեք ինձ,այսպիսի մարդն ինչի՞ պետք է արժանանա կյանքում: Պատասխանը մեկն է ՝ երջանկության: Բարով ես ծնվել իմ լույս ընկերուհի: Սերս ու հարգանքս քո ու ընտանիքիդ անդամների հանդեպ անսահման է: Irakanum.am-ը ևս  շնորհավորում է Ժաննային ու նրան անձնական և աշխատանքային հաջողություններ մաղթում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր