00:00:00

ՀՅԴ-ի տունը կռիվ է ընկել. Աղվան Վարդանյանի սիրտը նախարարի պորտֆել է ուզում․ «Ժամանակ»

13:05, 31 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակությունում հերթական կառավարության կազմավորումից առաջ կռիվ է: ՀՅԴ վերնախավն ուզում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ուղարկել Լոռու մարզպետ, բայց նա չի ուզում, սիրտը նախարարի պաշտոնից չի կտրվում: Նախարարական պորտֆել է ուզում նաեւ նախկինում նախարար աշխատած եւ այդ պաշտոնի արժեքը խորապես գիտակցող Աղվան Վարդանյանը: Նա էլ «Տաշիր» ընկերությունների խմբի համասեփականատեր Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է լոբբինգ անել մշակույթի նախարարի համար, սակայն սփյուռքահայ մեկ այլ մեծահարուստ բարերար էլ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել է գործող նախարար Արմեն Ամիրյանի համար: Իշխանության ներսում էլ առանձնապես հակված չեն Աղվան Վարդանյանին նախարարական պորտֆել տալ, քանի որ դեռեւս փակված չեն սոցապ նախարար Աղվան Վարդանյանի անվան հետ կապված ՎՊ բացահայտումները: Վերահսկիչ պալատը բացահայտել էր հարյուր միլիոն դրամների հասնող գումարների անհետացում. Չափահասության տարիքի հասնող որբանոցի սաների համար բնակարաններ գնելու համար նախատեսված գումարներն անհետացել էին ու այդպես էլ չգտնվեցին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր