00:00:00

Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր

22:45, 13 հոկտեմբեր 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է իրականացնել Սիրիայի հյուսիսից զորքերի դուրս բերումը միտումնավոր կերպով՝ ակնկալելով տարածաշրջանում ռազմական գործողությունների ավելացում, հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, գրում է Bloomberg-ը: CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ նրան հայտնի էր դարձել, որ Թուրքիան, հնարավոր է, շարժվելու է դեպի Սիրիայի հարավ եւ արեւմուտք, իսկ քրդական ձեւավորումները փորձում են գործարք կնքել Սիրիայի եւ Ռուսաստանի հետ հյուսիսում Թուրքիային հակահարված հասցնելու համար: Էսփերը պատմել է, որ խոսել է ԱՄՆ-ի նախագահի հետ շաբաթ գիշերը, եւ երկրի ղեկավարը հրամայել է սկսել Սիրիայի հյուսիսից զորքերի դուրս բերումը, սակայն խոսքը չի վերաբերել ամբողջ երկրից հեռանալուն: Պենտագոնի ղեկավարը չի նշել զորքերի դուրս բերման հստակ ամսաթիվը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր