00:00:00

Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել ՀԲԸՄ կատարած այցից

01:29, 14 հոկտեմբեր 2019 Շոուբիզնես

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ուղևորության շրջանակներում ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) կատարած այցելությունից: «Քորթնին և ես այցելել ենք ՀԲԸՄ (AGBU), և ես այնքան շատ բան իմացա, թե ինչպես են նրանք օգնում Հայաստանին: Մենք հանդիպեցինք կին ձեռներեցների հետ, որոնք շատ են աշխատում Հայաստանում տնտեսություն կառուցելու համար: Անչափ հպարտ եմ»,- գրել է Քիմը՝ կից հրապարակելով լուսանկարները: Հիշեցնենք, որ Քարդաշյան ավագ քույրերը Հայաստան էին այցելել իրենց երեխաների հետ, որտեղ էլ մկրտվել են Մայր Աթոռում: Քիմը Երևանում մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ ներկայացնելով գործարար աշխարհում իր անցած ուղին: Հայաստանից մեկնելիս Քիմը ևս լուսանկարներ էր հրապարակել՝ հայրենիքին ուղղված շնորահակալական խոսքով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր