00:00:00

«Համախմբում»-ը չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին. «Ժողովուրդ»

12:46, 31 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․«ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա և չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձևավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձևավորվել է Սահմանադրության ընդունմամբ և ԱԺ ընտրություններով: Ձևավորվել է խորհրդարանական մեծամասնություն, և դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում,- ասել է նա՝ հավելելով,- ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»: Մարգարյանը նաև նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձևավորել նոր մեծամասնություն և առաջադրել նախագահի թեկնածու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր