00:00:00

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վանաձորցի 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց

03:04, 31 մարտ 2018 Իրավական

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Ցականյանը Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյաթազա գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 35 MT 379 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի քարերի և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ցականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր