00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. 26-ամյա տղան թափառող շներին հրացանով կրակելու միջոցով վախեցնելու ընթացքում վնասել է հոր ոտքը

01:59, 13 հոկտեմբեր 2019

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բուժմիավորում է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է: Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Գոռ Բ.-ն թափառող շներին տան բակ չմտնելու համար, իրեն պատկանող հրացանով 2 անգամ օդ է կրակել, որից հետո հրացանը լիցքավորելիս անզգուշաբար կրակել և վնասվածք է հասցրել Անդրանիկ Բ.-ին: Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Բ.-ն Ա. Բ.-ի տղան է: SHAMSHYAN.com-ը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի ոստիկանությունը մի հատ «շաբաթօրյակ» իրականացնի, քանի որ վերջին ժամանակներս Հանրապետությունում հաճախակիացել են նման դեպքերը: Եվ որպեսզի դրանք այլևս չկրկնվեն, այն անձինք, ովքեր ունեն օրինական զենքեր, պետք է զենքի տիրապետման քննություն հանձնեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր