00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին

01:20, 13 հոկտեմբեր 2019

Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․ «Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում եւ անկեղծորեն սիրում էին: Իբրեւ նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը: Ալեքսեյ Լեոնովի անունը հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ, ինչպես պատմության մեջ մնաց Յուրի Գագարինը, ինչպես հիշում են մայրցամաքներ հայտնաբերած ճանապարհորդներին եւ մեծ գիտնականներին, որոնք դարակազմիկ գիտական բացահայտումներ են իրականացրել: Նմանօրինակ մարդկանց կենդանության օրոք կանգնեցնում են հուշարձաններ, նվիրում են փոստային նամականիշներ, նրանց անունը միլիոնների շուրթերին է, նրանք շրջապատված են փառքով եւ համընդհանուր հարգանքով: Հենց նման մեծություններից էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ Ալեքսեյ Լեոնովը, որը մշտապես մնաց իբրեւ համեստ, անկեղծ եւ շփվող մարդ: Մենք աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ պատրաստվում էինք այցելել Ալեքսեյ Լեոնովին, սակայն չհասցրեցինք… Ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցություններն այս մեծ կորստի կապակցությամբ»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31