00:00:00

Պետական նախարարը պարգևատրել է գյուղատնտեսության մի խումբ երախտավորների

19:58, 12 հոկտեմբեր 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է գյուղատնտեսության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորությամբ: Որպես տնտեսության ռազմավարական ճյուղ՝ պետական նախարարն ընդգծել է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը՝ այդ ճանապարհին որոշիչ համարելով բարեխիղճ և սեփական առաքելությանը հավատարիմ մարդկանց դերակատարությունը: Գրիգորի Մարտիրոսյանը Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, երկարատև ծառայության և բարեխիղճ աշխատանքի համար Արցախի Հանրապետության պետական նախարարի հուշամեդալով պարգևատրել է մի խումբ երախտավորների:   ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր