00:00:00

Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր

16:48, 12 հոկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը կնպաստի Արագածոտնում ՏՏ ոլորտի զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ստորագրեցին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: «Արագածոտնի մարզը ՏՏ քարտեզի վրա չի եղել: Այս հուշագրի կարևորությունը նրանում է, որ մենք հայտնվեցինք այդ քարտեզի վրա»,- ասաց մարզպետը: Համագործակցության հուշագրով կողմերը համաձայնության են գալիս համատեղ գործունեության շրջանակներում միավորել իրենց ջանքերը նպաստելու Արագածոտնի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին: «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր