Ավելացնեմ նաև, որ ներկա պահին պատրաստում եմ փաստաթղթերս՝ էլ ավելի բարձր գիտական կոչման համար, ինչի մասին կտեղեկացնեմ մոտ օրերս։
32 տարուց ավել կրում եմ սպիտակ խալաթ` սանիտար, ուսանող, օրդինատոր, բժիշկ, դասախոս, կլինիակայի ղեկավար, ամբիոնի վարիչ, փոխտնօրեն,տնօրեն, նախարար, ռեկտոր․․․պատվով ու բարձր պատասխանատվությամբ անցել եմ մասնագիտական աշխատանքային բոլոր փուլերը։
Այս ամենը տարիներ շարունակ եղել է թափանցիկ, բաց և արդար քրտինքով վաստակած, բնական է, որ անցածս ուղին որոշ մարդկանց նախանձելի է ու իհարկե անհասանելի։ Մարդիկ, ովքեր ունեն 0 վարկանիշ ու 0 ձեռքբերում միջազգային ու մասնագիտական դաշտում, պարզ է, որ փորձելու են ինքնահաստատվել և նույնքան ակնհայտ է, որ անհաջողությամբ են պսակվելու նրանց բոլոր փորձերը։
Անելու եմ ամեն ինչ, որ ապագա սերունդները, լուսանկարի երկվորյակների գլխավորությամբ, հասկանան, որ յուրաքանչյուրն իր ոլորտում պարտավոր է մեծարել նախնիների ձեռքբերումները և որևէ կերպ չպետք է նպաստի ատելության, նախանձի ու մաղձի մթնոլորտի ձևավորմանը՝ զուտ ինքնահաստատվելու նպատակով:
Ուզում եմ ասել, որ սիրում եմ իմ Երկիրը, ապրել եմ ու ապրելու եմ իմ Երկրում և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: