00:00:00

Ամերիկացի օրենսդիրները ներկայացրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների նոր ակտեր

14:24, 12 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Ուրբաթ ամերիկացի օրենսդիրները ներկայացրել են նոր ակտեր՝ ուղղված Սիրիա ներխուժման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների խստացմանը, հայտնում է Reuters-ը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահի ներկայացուցիչներ Դեմոկրատական կուսակցությունից Էլիոթ Էնգելը եւ հանրապետական Մայք Մաքկոուլան օրինագիծ են ներկայացրել՝ ուղղված Սիրիա ներխուժմանը մասնակցող թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանմանը, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտպանական հատվածի հետ կապված բանկերի դեմ: Ներկայացված օրինագծում նաեւ դրույթ կա թուրքական զորքերին սպառազինության մատակարարման դադարեցման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման մասին՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր