00:00:00

Տիկին գործարարը արդարացրեց ապտակը (տեսանյութ)

20:27, 30 մարտ 2018

«Ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում տնտեսությանը։ Նա շատ լավ տիրապետում է, ամեն ինչ գիտի։ Կարծում եմ՝ եթե այսօր Սերժ Սարգսյանը ուզենա թե՛ վարչապետի, թե՛ նախագահի պաշտոնում, իսկապես կանի ամեն ինչ, միայն ցանկություն է պետք։ Անկեղծ ասած՝ այսօր նա ամենակարողն է»: Այս խոսքերը ոչ թե ՀՀԿ-ական ինչ-որ չինովնիկի հերթական գովեստի խոսքերն էին ուղղված իրենց «անփոխարինելի»  առաջնորդ Սերժ Սարգսյանին, այլ մինչեւ վերջերս ըննդիմադիր դիրքերից հանդես եկող, գործարար Սիլվա Համբարձումյանի: Վերջինս 1in.am-ի հետ զրույցում Սարգսյանին, ով հավակնում է վարչապետի պաշտոնին համարում է ամենակարող: Սա թերեւս տիկին գործարարի իրավունքն է, ի վերջո նա օգտվել է ազատ արտահայտվելու իր իրավունքից եւ կարծիք է հայտնել: Սակայն ուշագրավն այստեղ այսպես ասած մեդալի մյուս կողմն է: Սիլվա Համբարձումյանը հասարակական ու քաղաքական ասպարեզում ավելի շատ հայտնի դարձավ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Երեւանի հյուրանոցներից մեկում ապտակել էր գործարար կնոջը: (Տեսանյութը՝ ներքեւում): Երկու անձանց միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպը հասարակական ու քաղաքական լայն արձագանք գտավ: Նախ, որ տղամարդը հրապարակավ ձեռք էր բարձրացրել կնոջ վրա, եւ երկրորդ ձեռք բարձրացնողը համարվում էր իշխող ուժի՝ Սերժ Սարգսյանի թիմակիցը: Գործարար Սիլվա Համբարձումյանը սկսեց ընդդիմադիր ելույթներ ունենալ, պահանջել պատժել մեղավորին:  Իհարկե արդարությունը նրա պահանջով չէ, որ պետք է իրականացվեր, զուտ այն պատճառով, որ ապտակողը եղել է Սերժ Սարգսյանի յուրայինը: Եվ հետո Համբարձումյանից առաջ ու հետո էլ բազմաթիվ մարդիկ են եղել, ովքեր պահանջել են արդարություն, սակայն նրանց ձայնը տեղ չի հասել: Համբարձումյանը դեռ այդ ժամանակ հստակ գիտակցում էր, որ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես եւ Սերժ Սարգսյանն ամենակարող են, եւ դժվար թե նա Հայաստանում պաշտպանություն, իսկ   որ ամենակարեւորն է արդարություն գտներ: Նրա քննադատություններն ուղղված էին ոչ միայն երկրի արդարադատության համակարգին, այլ նաեւ տնտեսական քաղաքականությանը, ինչի պատասխանատուն տվյալ ժամանակի կառավարությունը ձեւավորող ուժն էր, ասել է, թե Սերժ Սարգսյանը: Տարիներ անց Սիլվա Համբարձումյանը Սերժ Սարգսյանին համարում է ամենակարող, ըստ էության այս կերպ արդարացնելով նաեւ ժամանակին իրենց հասցված ապտակը: Ի վերջո Հայաստանում անպատժելիները գործել եւ շարունակում են գործել մեկ անձի թողտվության պատճառով: Irakanum.am https://www.youtube.com/watch?time_continue=20&v=Za3kMTeuMvU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր