00:00:00

Քաղաքային աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները հոշոտված են եղել

20:57, 26 փետրվար 2018 Իրավական

Մեծամորի մոտ գտնվող աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները եղել են հոշոտված: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է արակա սեռի նորածին երեխայի դի, պորտալարը կտրված չի եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կլինի երեխան մեռելածին է եղել, թե դարձել է սպանության զոհ: Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել են աղբահանություն իրականացնող ծառայության աշխատակիցները և ահազանգել իրավապահներին: Երեխայի վերջույթները հոշոտված են եղել կենդանիների կողմից։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31