Հռոմի Պապ Ֆրանցիսկը աթեիստ-լրագրող Էուջենիո Սկալֆարիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ դժոխք գոյություն չունի: Այս մասին հաղորդում է La Repubblica թերթը:
«Նրանք, ովքեր ապաշխարում են, Աստծո կողմից ներում են ստանում: Նրանք, ովքեր չեն ապաշխարհում, չեն կարող ներում ստանալ և պարզապես անհետանում են: Դժոխք գոյություն չունի, կա միայն մեղավոր հոգիների անհետացում»,- Պապի խոսքերն է մեջբերում լրագրողը:
Այս նյութի հրապարակումից հետո Վատիկանը մեկնաբանությամբ է հանդես եկել, որտեղ հաղորդել է, որ Հռոմի Պապը հարցազրույցի թույլտվություն չի տվել և որ իրականում սա պոնտիֆիկի մեջբերումը չէ, այլ արտահայտություն, որը լրագրողը «վերաձևակերպել» է:
Դժոխքի գոյության հերքումը հակասում է կաթոլիկ դոգմային: Դժոխքը հիշատակվում է Նոր Կտարակարանում որպես մեղավորների տանջանքների անդրշիրիմյան վայր: