ՖԻՖԱ-ն հրապարակել է 36 մրցավարների ու 63 օգնականների անունները, ովքեր կսպասարկեն Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը։ Զարմանալիորեն ցուցակում ոչ մի բրիտանացի մրցավարի անուն նշված չէ։ BBC-ն նշում է, որ նման դեպք չէր գրանցվել 1938 թվականից ի վեր։
2016 թվականի Եվրոպայի առաջնությունում միակ բրիտանացի մրցավարը Մարկ Կլատենբուրգն էր, բայց այս անգամ նա չի հրավիրվել։