00:00:00

Փորձ է արվում անկայուն վիճակ ստեղծել և անվստահություն սերմանել իշխանության նկատմամբ. Հովհաննես Հովհաննիսյան

00:30, 08 հոկտեմբեր 2019

«Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը չի կարող նախաձեռնված կամ ուղղորդված լինել իշխանությունների կողմից, դա միայն վառ երևակայության արդյունք է։ Կարծում եմ ճիշտ հակառակն է, այն ուղղորդված է այն խմբակի կողմից, որն ուզում է ցույց տալ, թե երկրում խնդիր կա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Նախնական տվյալներով` լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությանը մասնակից են եղել Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը: Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։ Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը։ Ա. Թովմասյանը հայտարարել է, որ տեղի ունեցած հարձակումը իշխանության կողմից է նախաձեռնված և տեղի է ունեցել իշխանության հովանավորությամբ։ Հովհաննիսյանը նշեց, որ փորձ է արվում անկայուն վիճակ ստեղծել և անվստահություն սերմանել իշխանության նկատմամբ։ «Իշխանությունն այնքան ամուր է և ունի ժողովրդի վստահության քվեն, որ իրեն չի հետաքրքրում Hayeli.am-ի կամ այլ կայքերի դիրքորոշումները, իրեն հետաքրքրում է երկրում բազմակարծությունը։ Իհարկե, երբեմն այդ բազամակարծությունը դուրս է գալիս սահմաններից։ Տարբեր պարագաներում, երբ հարձակվում են նույն իշխանության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների վրա, անպատկառ խոսքեր են ասում, որևէ մեկը դրանց ուշադրություն չի դարձնում, որովհետև «նյուզմեյքինգը» գտնվում է որոշ մարդկանց ձեռքում»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։ Հովհաննիսյանի խոսքով, կոնկրետ խմբերի առաջ խնդիր կա դրված՝ նվազեցնել իշխանության վարկանիշը։ «Այդ խմբերը ֆինանսավորվում են տարբեր ձևերով, որպեսզի թիրախավորեն իշխանության այս կամ այն անհատին և ամբողջ ռեսուրսը մի պահ ուղղեն այդ անհատի վրա, հետո թեքվեն մեկ ուրիշի վրա։ Այսպես` ծրագրավորված ռազմավարությամբ փորձում են իշխանության մեջ գտնվող առանձին ներկայացուցիչների վարկաբեկել, որպեսզի դա ազդի իշխանության ընդհանուր վարկանիշի վրա»,-հայտնեց «Իմ քայլը» պատգամավորը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր