00:00:00

Ոստիկանները բացահայտել են Ներքին Շենգավիթում կատարված դանակահարությունը

23:57, 07 հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Տուժողը սկզբում ի վճակի չէր եղել բացատրություն տալու, իսկ ավելի ուշ թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները` հայտնելով, իբր 1-ին մասում վիճել է անծանոթ մեկի հետ, նա էլ դանակահարել է: Իրավապահները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների շնորհիվ, շուտով տեղեկություններ ստացվեցին, որ դեպքը կատարվել է ոչ թե Առաջին մասում, այլ Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում: Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել նրա ծանոթը` Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցի 60-ամյա մի բնակիչ: Դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը: Հոկտեմբերի 6-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա խոստովանել է կատարածը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր