00:00:00

Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության ենթարկվի. Վիկտոր Սողոմոնյան

22:28, 07 հոկտեմբեր 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանում երկու անգամ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել էր կալանավայր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր