00:00:00

Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է

19:49, 07 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործազրկության մակարդը 2019թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.6 տոկոսային կետով՝ կազմելով 17.7 տոկոս: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ գործազուրկների թիվն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 207.2 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 236.4 հազարի դիմաց: Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում էականորեն՝ շուրջ 4.2 տոկոսով նվազել է առաջին եռամսյակում արձանագրված գործազրկության համեմատ: 2019թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.6 տոկոսով բարձրացել է զբաղվածության մակարդակը՝ կազմելով 47.9%:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր