00:00:00

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել. Սեյրան Օհանյանն իրավիճակը սովորական է համարում

18:07, 07 հոկտեմբեր 2019

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: NEWS.am-ի դիտարկմանը, որ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ուժեղացել է, նա արձագանքեց. «Սովորական երեւույթ է, սահմանային լարվածություն միշտ էլ եղել է: Այսօրվա մեր բանակը, կարծում եմ՝ լիովին վերահսկում է սահմաններին իրավիճակը եւ ըստ իրադրության համապատասխան որոշումներ է կայացնում: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Միշտ էլ լարվածություն եղել է: Հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասների հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում է զսպելու համար»: https://www.youtube.com/watch?time_continue=1&v=NA3Ws5a7pO8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր