ԲՀԿ խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի քվեարկությանը չի մասնակեցել, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած փաստաթղթի մեջ բազմաթիվ թերություններ կային: Այս մասին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առավել հստակ նշեց, որ քվեարկությանը չմասնակցելու դիրքորոշումը պայմանավորված է բացառապես այդ փաստաթղթի իրավական առումով՝ ոչ լիարժեքությամբ և առկա բազմաթիվ իրավական ձևակերպումներով և թերություններով»,- ասաց Տոնոյանը:
Ըստ նրա, իրենք նրանք հստակ ներկայացրել են քվեարկությանը չներկայանալու մասին, որը ևս իրենց քաղաքական դիրքորոշումն է և նրանց վերապահումը «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած փաստաթղթի ձևակերպան հանդեպ է:
«Ոչ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանությանը հարցը: Մենք դեռ 2018 թվականին դեմ ենք քվերակել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Մենք ասել ենք, որ Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, մեզանից ոչ մեկը նրա երկրպագուների ակումբի անդամ չի հանդիսանում»,-ասաց նա և հավելեց, որ նրանց՝ քվերակությանը չմասնակցելը չի նշանակում, որ հարցականի տակ են դնում «Իմ քայլը» խմբակցության՝ կասկած ունենալու իրավունքը:
«Մենք թողել ենք, որ նրանք հանդես գան նախաձեռնությամբ, ներկայացնեն իրենց հիմնավարումները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին ՍԴ՝ այս հարցը քննության առարկա դարձնելու համար»,- նշեց Իվետա Տոնոյանը։