00:00:00

Խոշոր չափի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են 23-ամյա ատամնատեխնիկն ու 23-ամյա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողը

21:30, 30 մարտ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Խաչատրյանն ու Երևան քաղաքի Սոսեի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 23-ամյա Սեդրակ Կարապետյանը։ Ոստիկանները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում խուզարկություն են կատարել Դ. Խաչատրյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկության ընթացքում իրավապահները Դ. Խաչատրյանին և նրա ուղևոր Ս. Կարապետյանին առաջարկել են, որպեսզի ներկայացնեն դատարանի կողմից խուզարկության մասին որոշման մեջ նշված թմրամիջոցը։ Ս. Կարապետյանը իր տաբատի գրպանից հանել և իրավապահներին է ներկայացրել 3 հատ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի փաթեթ՝ մոտ 23.4 գրամ ընդհանուր կշռով, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և ուղարկվել փորձաքրեագիտական վարչություն։ Դ. Խաչատրյանն ու Ս. Կարապետյանը հայտնել են, որ ներկայացված «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցը պատկանում է իրենց։ Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Խաչատրյանը աշխատում է «Յու Արդ Դենտ» ԱՁ-ում՝ որպես ատամնատեխնիկ, իսկ Ս. Կարապետյանը սովորում է Հայաստանի բժշկական ԲՈՒՀ-երից մեկի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր