00:00:00

ՏԿԵ նախարարի տեղակալները ԵՄ պատվիրակության հետ քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

20:33, 04 հոկտեմբեր 2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանն այսօր հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը: Փոխնախարարները Վասիլիս Մարագոսի հետ քննարկել են իրենց համակարգման ոլորտում գտնվող ԵՄ-Հայաստան ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի աջակցության ծրագրերը, հետաքրքվել մի շարք ծրագրերի ընթացքով և իրականացման եղանակներով:«ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական աջակիցն ու երկրում բարեփոխումների առանցքային գործընկերն է և պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին»,-ասել է Վասիլիս Մարագոսը: Հանդիպմանը փոխնախարարների և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան ճանապարհահատված) նոր կառուցվելիք շուրջ 60կմ երկարությամբ ճանապարհահատվածում առկա Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ-ի կողմից կատարված առաջարկության մանրամասներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին և այս ոլորտում աջակցության հնարավորություններին: Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավարը նախարարի տեղակալներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Վիլնյուսում (Լիտվա) կայանալիք Արևելյան գործընկերության տրանսպորտային համաժողովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր