00:00:00

Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածը կրկնակի խտրականություն է՝ որպես կին եւ որպես ՀՀ քաղաքացի հայտարարություն

20:00, 30 մարտ 2018

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարություն է տարածել կապված Արցախում Ասյա Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական բռնի գործողությունների հետ: Հայտարարությունում ասվում է.

«2018 թվականի մարտի 26-ին՝ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանն  Epress.am կայքի հարցազրույցում բարձրաձայնել է ԼՂՀ ոստիկանության կողմից իր հանդեպ կիրառված բռնության մասին։

Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, իրեն են մոտեցել ոստիկաններն ու ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ, առանց բացատրության  բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ կիառվել է նաև ֆիզիկական բռնություն։ Երբ Ասյան բացատրություն է պահանջել, նրան հակադարձել են, թե Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ երբ Ասյան օրինական հիմքեր է պահանջել, ոստիկանները հակադարձել են՝ գնա Հայաստանում պահանջի։ Հատկանշական է, որ խտրականության դրսևորումն ի հայտ է գալիս Ասյա Խաչատրյանի տարբերվող արտաքինի՝ մազերի գույնի, ազատ ոճի և ուշ ժամին քաղաքով զբոսնելու պատճառով, ինչը դուրս է տվյալ տարածքում կնոջ համար նախանշված վարքականոնների «ընդունված» շրջանակից և հանգեցնում է գենդերային հիմքով  բռնության գործադրման, ոստիկանական դիրքի չարաշահման և խտրական վերաբերմունքի արդարացման։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս միջադեպը որակում է որպես խտրականության դրսևորում, ընդ որում՝ կրկնակի խտրականության՝ գենդերային՝ որպես կին, և որպես ՀՀ քաղաքացի։ Ելնելով վերոնշյալից, պահանջում ենք․ ՀՀ իրավապահ համակարգից․ Բազմակողմանի և հանգամանալի քննություն իրականացնել դեպքի առնչությամբ, բացահայտել պատասխանատուներին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից․ Հանդես գալ հանրային հստակ դիրքորոշմամբ, որը ոչ միայն կնպաստի բռնարարքի մեղավորների բացահայտմանը, այլև կբացառի նման արատավոր պրակտիկայի կրկնությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր