00:00:00

Դատավոր Ելենա Սողոմոնյանի լիազորությունները դադարեցվեցին

19:43, 30 մարտ 2018

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա Սողոմոնյանի լիազորությունները: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 27-ի ԱԽ-8-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա Սողոմոնյանի լիազորությունները 2018 թվականի մարտի 31-ից համարել դադարած»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր