00:00:00

«Պետք է, որ ձեզանից գոնե մեկը ընդամենը խիստ դատապարտի տեղի ունեցածը». Աշոտյանը՝ Փաշինյանին եւ Միրզոյանին

20:13, 03 հոկտեմբեր 2019

Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին. Արփինե Հովհաննիսյանի հանդեպ ձեր մանդատավոր եւ ալեհեր թիմակցի գարշելի արարքի դատապարտումն ի սկզբանե բարոյական դաշտում էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մի դաշտում, որտեղ ճիշտն ու սխալը բազմաթիվ չգրված օրենքներով կարգավորվող հարց է: Օրենքներ, որոնց խախտման համար նախատեսված պատիժը քրեական կամ վարչական չէ, այն հանրային է եւ չի ենթարկվում տարաբնույթ հնարքներին, պոակական ֆեյքերի, որոշ անհայտ քաղաքական ծագման պատահական պատգամավորների կռուտիտներին: Սա է պատճառը, որ արդեն երկրորդ օրն է, ինչ հանրային կարծիքը եռում է, հատկապես տվյալ սուբյեկտի այսօրվա անհաջող բարբաջանքից հետո: Իշխանական մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը տեղափոխել քաղաքական դաշտ, հիմնավորելու համար իրենց գործընկերոջ ստոր խոսքերը: Մի դաշտ, որով արդարացնում էին մեր տների եւ ընտանիքների վրա հարձակումները, դագաղներն ու ծաղկեպսակները, սեւ ժապավաններն ու իմ «ադրբեջանցի» լինելու մասին բարոյազուրկ նյութերը: Սակայն լավ իմացեք, որ սա իրականության այլասերման հերթական անհաջող ճիգն է, քանզի խնդիրը բացարձակ քաղաքական չէ, եւ Սասուն Միքայելյանն իր կողմից այսօր ապացուցեց դա: Հասարակաքաղաքական դաշտում արդեն դուք վաղուց իրավիճակը հասցրել եք հատակին, իսկ հիմա ստացել եք եզակի հնարավորություն օգտագործել այս սկանդալը մաքրելու համար երկրում տիրող գարշահոտությունը: Դրա համար պետք է, որ ձեզանից գոնե մեկը ընդամենը խիստ դատապարտի տեղի ունեցածը կամ ԱԺ-ում ընթացք տաք այս հարցի օրինական կարգավորմանը՝ ստեղծելով էթիկայի հանձնաժողով: Գնդակը ձեր դաշտում է, պարոնայք: Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր