00:00:00

Մենք Հայաստանում շաքարավազի վերամշակող գործարանի հետ կապված խնդիր ունենք. ՏՄՊՊՀ նախագահ

18:46, 03 հոկտեմբեր 2019

Մենք բենզինը ձեռք ենք բերում մեկ աղբյուրից, եթե սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, մենք գների տարբերակում կունենանք։ Հիմա դրա վրա ենք աշխատում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գևորգյանն անդրադառնալով շուկայում շաքարավազի գնի իջեցման հարցին՝ ասաց, որ շաքարավազի գնի իջեցումը դեմպինգի արդյունքում չի եղել, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ և ուրախալի է, որ հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ: «Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոս փոփոխություն է տեղի ունեցել։ Բայց Հայաստանում մենք խնդիր ունենք շաքարավազի վերամշակող գործարանի հետ կապված: Հիմա ուզում ենք, որ մեր երկրում էլ մրցակցային ընկերություններ լինեն: Նաև որակի հետ կապված հարցերը պիտի նայենք», - նշեց նա և հավելեց, որ Հայաստանում շաքարավազի արտադրություն չկա:
Գևորգյանը նշեց նաև, որ ստուգումներ են անցկացվելու Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների մեջ, ինչպես նաև բրենդային հագուստների մասով, որպեսզի բրենդի անունից կեղծ ապրանք չներկրվի: «Բոլորդ էլ գիտեք, որ մեր շուկայում կան, հագուստներ, որոնք, ակնհայտ է, տվյալ բրենդին չեն պատկանում: Ինձ համար էական չէ՝ գները կփոխվեն, թե չէ»,- նշեց Գևորգյանը: Բնական գազի շուկայում ստուգումների մասին Գևորգյանն ասաց, որ նոր տեղեկություն տալ չի կարող, քանի որ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: «Նաև կարողությունների խնդիր ունի հանձնաժողովը: Մենք տարբեր մասնագետների ենք ներգրավում, որպեսզի հասանանք, թե ինչու է մեկ աղբյուրից եկած գազը տարբեր մարզերում տարբեր գներով»,- նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր