00:00:00

«Իմ քայլը» առարկություն չունի Հրայր Թովմասյանի՝ իրեն առնչվող նախագծի քննարկմանը չմասնակցելու առթիվ

16:59, 03 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որևէ առարկություն չունի այն առումով, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հրայր Թովմասյանի իրավունքն է ներկա գտնվել կամ չգտնվել, և եթե որոշել է ներկա չգտնվել, այդ առումով որևէ առարկություն լինել չի կարող»,-ասաց Մակունցը: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թովմասյանի կարծիքով՝ գործընթացն ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն, Մակունցն ասաց. «Թովմասյանը երեկ իր հարցազրույցում նշել էր, թե քանի որ ընթացակարգն իրավական է, նա զերծ կմնա այդ տիրույթում որևէ հայտարարություններ անելուց, և այնուհետև չգիտես ինչու, դա տեղափոխվում է քաղաքական դաշտ»: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էրոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծըորը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմիցսահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ արդեն ընթացող քառօրյա նիստերի ընթացքումԼՀԿ-ն հայտնել էրոր կողմ է քվեարկելու նախագծին, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր