00:00:00

Բռնվեց գրպանահատությունից րոպեներ անց. մտել էր 79-ամյա ծերունու գրպանը

21:55, 30 մարտ 2018

Մարտի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, որը նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, 1939 թ. ծնված Ալբերտ Բ.-ի տաբատի գրպանից գողացել է 30.000 դրամ: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր