00:00:00

ՊՎԾ-ն մտել է ԱԱԾ

01:52, 03 հոկտեմբեր 2019

Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է  Ազգային անվտանգության ծառայությունում ստուգումներ  է սկսել: Մեզ հասած տեղեկություններով ՊՎԾ-ն հատկապես ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի ղեկավարման շրջանի ֆինանսական շարժերը:  Կառավարության մեր աղբյուրն էլ տեղեկացրեց, որ ՊՎԾ-ին ԱԱԾ մտնելու հրահանգ Նիկոլ Փաշինյանն է տվել: Հեղափոխությունից հետո, ուշագրավ էր այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն գտնվում էր այն կառույցների թվում, որտեղ ուսումնասիրություններ իրականացնելը ցանկալի չէր: Նոր իշխանությունները չփորձեցին անգամ ուսումնասիրել նախկինների գործողությունները: Մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Դավիթ Սանասարյանն է ցանկացել ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո պայթեց ՊՎԾ սկանդալը: Կառույցից ոչ հերքում, ոչ հաստատում են ԱԱԾ-ում ուսումնասիրություններ իրականացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր