00:00:00

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

00:10, 03 հոկտեմբեր 2019

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։  Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝ ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ։ Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության եւ էներգարդյունավետությանը վերաբերող թեմաներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր