00:00:00

Փաշինյան. ԵԱՏՄ տարածքում կան 60-ից ավելի արգելքներ, որոնք խոչընդոտում են ինտեգրացիոն պրոցեսներին

23:50, 02 հոկտեմբեր 2019

«Արդեն մեկ տարուց ավելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու կոլեգիան արձանագրել են, որ ԵԱՏՄ տարածքում կան 60-ից ավելի արգելքներ, որոնք խոչընդոտում են ինտեգրացիոն պրոցեսներին։ Դրանք վերաբերում են օրենսդրությանը, կարգավորումներին, այսինքն` դրանք՝ ԵԱՏՄ ընդհանուր տրամաբանության մեջ պետք է գոյություն չունենային, բայց շարունակում են գոյություն ունենալ»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն ունի 4 ազատ տեղաշարժեր՝ աշխատուժի, կապիտալի, ապրանքների և մարդկանց։ «Հենց ԵԱՏՄ մարմիններին են արձանագրում, որ այս խնդիրները լիարժեք ձևով լուծված չեն և ահա այդ 60 խոչընդոտներն ու արգելքները ներգրավված են մեր համատեղ աշխատանքի օրակարգում են»,-ասաց Փաշինյանն ու ավելացրեց, որ հնարավոր չէ այդ 60 խոչընդոտները միանգամից վերացնել, քանի որ խոսքը գնում է տարբեր երկրների օրենսդրությունները նույնականացնելու մասին։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ իր երեկվա հանդիպմանը՝ Փաշինյանն ասաց, որ երկուստեք արձանագրվել են հարաբերությունների ռազմավարական բնույթը և արձանագրել, որ երկու երկրների կառավարություններն ու պետական կառավարման մարմինները պետք է ավելի սերտ համագործակցեն։

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր