00:00:00

Ալվինա Գյուլումյանն արձագանքել է՝ իր վերաբերյալ միջադեպի մասին դատախազության տարածած տեղեկատվությանը

22:37, 02 հոկտեմբեր 2019

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին եւ 2-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված՝ գլխավոր դատախազության հայտարարության կապակցությամբ, հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին եւ 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի եւ հնչեցրած վիրավորանքների եւ սպառնալիքների  առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի  հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։ «Սույն թվականի հոկտեմբերի 1-ին եւ 2-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված՝ գլխավոր դատախազության հայտարարության կապակցությամբ, հարկ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 5-ին եւ 6-ին որոշ անձանց կողմից իմ՝ որպես սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի եւ հնչեցրած վիրավորանքների եւ սպառնալիքների  առնչությամբ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի  հաղորդման հիման վրա, 2019 թվականի հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ: Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի  քննիչը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է եւ որոշել անհայտ անձի նկատմամբ քրեական օրենսգրքի  137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 344-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել: Նշված որոշման հիմնավորումներին չեմ անդրադառնում, քանզի դրա բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն առայժմ չի անցել: Այնուհանդերձ, հայտնում եմ, որ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած սպառնալիքները եւ վիրավորանքները կոնկրետ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել»,- նշված է Ա.Գյուլումյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները քաշքշել էին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հասցեին, երեկ դատախազությունը հայտարարեց, թե քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր