00:00:00

Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

22:24, 02 հոկտեմբեր 2019

Տավուշում զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ «ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ս.Հովհաննիսյանի բեկորային հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- նշեց Նաիրա Հարությունյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին բեկորային հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր