00:00:00

Կարապետյանի՝ բանակում չծառայած փեսան հեռացրել է «գազանի» նկարները

14:23, 30 մարտ 2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը, ով նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարն է, պարծեցել է իր «գազանով»: Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իր մեքենայի լուսանկարները, եւ հպարտացել: Տեղեկացնենք, որ փոխնախարարի գազանը 1996թ. G300 TD Մերսեդես մակնիշի թյունինգապատ մեքենան է: Սակայն ավելի ուշ Հայկ Հարությունյանը հեռացրել է մեքենայի լուսանկարները: Ի դեպ վարչապետի փոխնախարար փեսան բավականին ակտիվ է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նա պարբերաբար ուղիղ միացումներ է կազմակերպում, տեղադրում  տարբեր լուսանկարներ: Հարությունյանին կարելի է տեսնել նաեւ զինվորական համազգեստով, սակայն նա բանակում չի ծառայել: Ինչպես Կարեն Կարապետյանի որդին, այնպես էլ փեսան՝ հայկական բանակում չեն ծառայել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր