00:00:00

Ես Սանասարյանին չեմ կարեկցում. Արսեն Թորոսյանի պատասխանը՝ Դավիթ Սանասարյանին

21:18, 02 հոկտեմբեր 2019

«Իմ ցուցմունքերը կեղծ չեն և հիմնված են միայն իմ կողմից տիրապետած ինֆորմացիայի վրա»,-այս մասին հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով  ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի հայտարարություններին: Լրագրողներից մեկի այն  հարցին, թե նա և Սամվել Ադյանը նույն սենյակո՞ւմ են ցուցմունք տվել՝ հաշվի առնելով այն, որ Դավիթ Սանասարյանն այդպիսի հայտարություն էր արել, Արսեն Թորոսյանն պատասխանել է. «Ես այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել, տեղյակ չեմ, թե նա ինչ ցուցմունք է գրել»,-ասել է Թորոսյանն, ապա հավելել. «Ի տարբերություն Դավիթ Սանասարյանի՝ ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետևություններ անի վերջին կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր