00:00:00

Հա՛, մեր հանձնաժողովը տենց վատ հանձնաժողով է․ Բաբկեն Թունյանը՝ առողջապահության փոխնախարարին

20:41, 02 հոկտեմբեր 2019

Այսօր խորհրդարանում պարզվեց՝  աողջապահության նախարարությունը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, դեմ է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանվի մասնավորեցման ցանկից։ Իսկ իշխանական պատգամավորները, որոնք այսօր ելույթ ունեցան, կողմ են։ Ազգային ժողովում առողջապահության նախարարի տեղակալը հայտարարեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ հիմքեր չեն ներկայացվել, ինչից էլ «հարցեր են առաջացել»։ «Հա, մեր հանձնաժողովը տենց վատ հանձնաժողով է, ու ցանկացած օրինագիծ, որ գալիս է, մանրամասն աշխատում ենք բոլոր կողմերից հարցին մոտենալ»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ասաց, որ իրենց մոտ էլ հարցեր են առաջացել, թե որ ընկերություններն են այդ կենտրոնով հետաքրքրվել, բայց իրենք այդ հարցի պատասխանը չեն ստացել փոխնախարարից։ «Իհարկե, նախարարության կարծիքը պետք է հաշվի առնենք։ Հաշվի առնելը անպայման չի նշանակում, որ պետք է էդ կարծիքի հետ հաշվի նստենք։ Եթե էդպես ապրիորի լիներ, որ եթե դուք դեմ եք, մենք էլ ենք դեմ, եթե դուք կողմ եք, մենք էլ ենք կողմ, ուրեմն Ազգային ժողով կարելի էր ընդհանրապես չունենալ»,- ասաց Թունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր