00:00:00

Քիչ փորձեք Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել․ Միրզոյանը՝ փոխնախարարին

20:25, 02 հոկտեմբեր 2019

Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյան առաջարկած նախագծին։ Դրանից հետո էլ առողջապահության նախարարի տեղակալը ԱԺ ամբիոնից խորհուրդ տվեց մասնագիտական հարցերով շարժվել մասնագիտացած գերատեսչության եզրակացություններով։ Սա պատգամավորների մի մասի ուշադրությունը գրավեց, և նրանք փոխնախարարին հակադրվեցին՝ ասելով, որ իրենք ինքնուրույն են որոշելու։ Այնուամենայնիվ, փոխնախարարը իր երկրորդ ելույթի ժամանակ էլ փորձեց որոշ դիտողություններ անել և ասել, թե որտեղ պետք է դիմեին պատգամավորները՝ այս կամ այն հարցի պատասխանը ստանալու համար։ Ի վերջո, միջամտեց ԱԺ նախագահը և ասաց, որ թեև փոխնախարարի պաշտոնն էլ արդեն քաղաքական է, բայց փոխնախարարը պետք է քիչ խորհուրդներ տա Ազգային ժողովին։ «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել։ Թող գործադիրը իր աշխատանքը անի, Ազգային ժողովը կպատկերացնի՝ ոնց ինքը աշխատի»,- ասաց Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր