00:00:00

Տավուշում հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

16:10, 02 հոկտեմբեր 2019

Երեկ՝ հեկտեմբերի 1-ի երեկոյան, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա երեկոյան ժամը 22:30-ին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պայմանագրային զինծառայող Ս. Հ.-ի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր, կյանքին վտանգ չի սպառնում: Տնօրենի փոխանցմամբ՝ պայմանագրային զինծառայողն այսօր առավոտյան տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկությունը չմեկնաբանեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր