00:00:00

Արդշինբանկը Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի «Տարվա ամենահուսալի բանկ»

16:08, 02 հոկտեմբեր 2019

Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Արդշինբանկն արժանացել է 2019թ. «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին: «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակը շնորհվել է Moody's, Standard, Poor's և Fitch հեղինակավոր գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների հիման վրա: Այս տարի հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 110 երկրների առաջատար բանկերը:
Արդշինբանկը 6-րդ տարին անընդմեջ արժանանում է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին, որը բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից է: Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ *** Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Financial Times կազմակերպության The Banker ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր