00:00:00

ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ազատությունից զրկման վայրեր և հոգեբուժարան

19:48, 02 հոկտեմբեր 2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և անկախ փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, եռօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ազատությունից զրկման վայրեր և հոգեբուժական հաստատություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից,  մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի ձերբակալվածների պահման վայրերում և ոստիկանության բաժիններում, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները կուղարկվեն իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև կհանրայնացվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր