00:00:00

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողները արշավական խմբի ղեկավարի դեմ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել

19:43, 02 հոկտեմբեր 2019

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողները հաղորդում են տվել ոստիկանություն, որ ես ներխուժել եմ սեփական տարածք, գողության և գույքի վնասի կասկածանք կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը: «Մենք ամեն շաբաթ սար ենք բարձրանում, այս շաբաթ որոշել էինք Ամուլսարը բարձրանալ: Երբ  լեռան գագաթ հասնելուն մնացել էր 20 մետր, հանդիպեցինք երկու աշխատակիցների, ովքեր ասացին՝ հետ վերադարձեք, սա սեփական տարածք է: Մենք չլսեցինք նրանց և շարունակեցինք դեպի գագաթ քայլելը: Աշխատողներին չլսելը և խումբը առաջ տանելը եղել է արշավախմբի անվտանգությունից ելնելով»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ լեռները չեն կարող սեփականացնել, լեռները բոլորի համար հասանելի են: ««Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողները հաղորդում են տվել ոստիկանություն, որ ես ներխուժել եմ սեփական տարածք.  գողության և գույքի վնասի կասկածանք կա: Այս պահին քննիչի մոտ է գործը, դեռ տեղյակ չեմ՝ ինչ կլինի: Դատարան դեռ չի մտել գործը»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր