00:00:00

«Հայոց եկեղեցուն ոչ մի պետություն չի կարողացել ծնկի բերել․ չեմ պատկերացնում, որ Փաշինյանն ամբողջ եկեղեցու համար նման  բան խոսի»

19:32, 02 հոկտեմբեր 2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ կարծում է, որ վարչապետի հայտարարությունը՝ հոգևորականներին ծնկի բերելու մասին, ոչ թե եկեղեցուն, այլ առանձին անհատներին է վերաբերում։ «Եթե անհատի մասին է խոսքը, ուրեմն նշանակում է ինքը գիտի ինչ է ասում: Բայց հայոց եկեղեցուն ոչ մի պետություն չի կարողացել ծնկի բերել․ չեմ պատկերացնում, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանն ամբողջ եկեղեցու համար նման  բան խոսի: Երևի մի երկու առանձին հոգևորականի մասին է: Եթե առանձին հոգևորականի մասին է խոսքը, ես էլ եմ դրան կողմնակից, շատ հոգևորականների հետ չունեմ ու կողմնակից եմ, որ դրանց փիլոնից զրկեն, բայց հայոց եկեղեցուն ով կպնի, ես նրան դեմ եմ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղուկասյանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք կխառնվեն կառավարության գործերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր