00:00:00

«Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելն անհեթեթություն է»

18:17, 02 հոկտեմբեր 2019

  Իշխող  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կարծում է՝ անհեթեթություն  Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելը: «Ժամանակին բուժհաստատության՝ ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել, այդպես էլ նշված է, բայց տնտեսագետները, կարծում եմ, կհավաստեն, որ որևէ պետական հիմնարկի մասնավորեցման նպատակն, առավել ևս՝ բժշկական հիմնարկինը, դնել «բյուջետային համալրում» անհեթեթություն է: Կարծում եմ՝ այս կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալով», - ասաց պատգամավորն՝ ԱԺ-ում ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԲԿ-ն հանել մասնավորեցման ցանկից: Զեյնալյանն ասաց, որ հիմնարկը մատուցած ծառայությունների առումով բացառիկ է, քանի որ ՀՀ-ում որևէ այլ բուժհաստատություն ստացիոնար բուժօգնության ծառայություն չի մատուցում մաշկաբանության և սեռավարակների գժով: «Պատճառն այն չէ, որ ամբողջ պետպատվերն այս ծառայությունների գծով այստեղ է տեղաբաշխված, այլ այն, որ բուժօգնության այս ճյուղը բիզնես տեսակետից այդքան էլ ձեռնտու չէ և որևէ հիմնարկում նույնիսկ վճարովի հիմունքներով այսպիսի ծառայություններ չեն մատուցում», - ասաց Զեյնալյանը՝ նկատելով, որ նման բուժօգնություն մատուցող հիմնարակները պետք է մնան պետության պաշտպանության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր