00:00:00

Մակունցը՝ ԲՀԿ-ի՝ Հրայր Թովմասյանին վերաբերող նախագծի քվեարկությանը չմասնակցելու որոշման մասին

17:29, 02 հոկտեմբեր 2019

«ԲՀԿ-ն չի հայտարարել, որ կողմ կամ դեմ է քվեարկելու ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցին», -  այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: «Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: ԲՀԿ-ն ոչ թե ասում է, որ դեմ կամ կողմ է,  քվեարկելու, այլ նախընտրում է առհասարակ չմասնակցել քվեարկությանը», - ասաց Մակունցը: Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը ՍԴ տիրույթում է, հետևաբար ԲՀԿ-ն որոշել է չքվեարկել նախագծին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր