ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները նոր խթան կհանդիսանան հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին: ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: