00:00:00

Պիտի մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու մասին․ Բաբկեն Թունյան

16:37, 02 հոկտեմբեր 2019

Այսօր խորհրդարանում   «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ելույթում նշեց՝ Հայաստանում վերջին տարիներին խաղադրույքները շատանում են առցանց տիրույթում, ինչը նշանակում է, որ խաղամոլության դեմ պայքարը պետք է ընդգրկի նաև այդ ոլորտը։ «Այսինքն՝ մենք պետք է ավելի շատ հիմա մտածենք ինտերնետով կատարվող խաղադրույքների դեմն առնելու մասին», – ասաց Թունյանը։ Նա պատասխանեց նաև գործընկեր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նշածին, որ նույնիսկ Երևանի ամեն վարչական շրջանում ամեն ընկերության մեկական բուքմեյքերական գրասենյակի գոյությունն էլ բավական է, որ մարդիկ «իրենց տունուտեղը կրվեն»։ Թունյանի խոսքով՝ եթե հնարավոր լիներ մեկ հարվածով բոլորին դուրս մղել, կանեին։ Խնդիրը, ըստ Թունյանի, այն է, որ եթե արգելեն գրասենյակների գործունեությունը, մրցակցային առավելություն ու նույնիսկ մենաշնորհ կտան ընկերություններից մեկին, որը հիմա կարողանում է ապահովել առցանց խաղադրույքների ընդունումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր