00:00:00

Եթե Երևանում 40 բուքմեյքերական գրասենյակ կգործի, սա բավարար թիվ է, որ փոքրիկ Երևանում մարդիկ նորից տուն-տեղ կրվեն․ Սիսակ Գաբրիելյան

16:26, 02 հոկտեմբեր 2019

ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում մի շարք առաջարկություններ ընդունվել են ու ներառվել նախագծում: Համաձայն դրանց՝ սահմանվել է, որ բուքմեյքերական գրասենյակի չափը 240 քառակուսի մետրից ավելի չպիտի լինի: «Ընդունվել է նաև Արկադի Խաչատրյանի կողմից արված առաջարկը, որով խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատական վճռի հանգամանքը: Օրենքով նախատեսվում էր, որ ամուսիններից մեկը դատական կարգով կարող է արգելել մյուսին մուտք գործել խաղասրահ», - ասաց Սիմոնյանը: Օրենքի համաձայն՝ ՀՀ տարածքում յուրաքանչյուր մարզում գործելու է մեկական բուքմեյքերական գրասենյակ ամեն կազմակերպության համար: Երևանի վարչական շրջաններում ևս բուքմեյքերական գրասենյակները կգործեն այս տրամաբանությամբ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս փոփոխությունն այդքան էլ ճիշտ չի համարում: «Եթե ամեն վարչական շրջանում մեկական գրասենյակ թողնենք, ստացվում է, որ Երևանում 40 գրասենյակ կգործի, սա բավարար թիվ է, որ փոքրիկ Երևանում մարդիկ նորից տուն-տեղ կրվեն», - ասաց Գաբրիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր